AM
26 Ապրիլ 2012 - 07:45 AMT

«Օպել Վեկտրան» Մ. Հերացու փողոցում վրաերթի է ենթարկել 4 անձանց

«Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ապրիլի 25-ին` ժամը 22.00-ի սահմաններում, Երևանի Մ. Հերացու փողոցում վրաերթի է ենթարկել 4 անձանց: PanARMENIAN.Net-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից ըեղեկացրին, որ նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանից մեկը՝ 1961 թ. ծնված Արևհատ Դավթյանը, գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, ապրիլի 26-ին, ժամը 00.15-ին, վրաերթ կատարած ավտոմեքենան հայտնաբերվել է Աճառյան և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում, իսկ նույն օրը, ժամը 00.50-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել վարորդը: Կատարվում է քննություն: