AM
26 Ապրիլ 2012 - 08:31 AMT

Հրշեջ-փրկարարական ջոկատի ավագ սերժանտը ավտոպատահարի հետևանքով մահացել է

Ապրիլի 25-ին` ժամը 10.51-ին ոստիկանությունից արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Նոյեմբերյան-Իջևան ավտոճանա¬պարհի 9-րդ կմ-ում` Ջուջևան գյուղի մոտ, տեղի է ունեցել ավտոպատահար, կա տուժած և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2102» մակնիշի 29 SU 911 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի ժայռաբեկորին:

Պատահարի հետևանքով վարորդ` 1975 թ. ծնված Ս. Խաչիկյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Նո¬յեմ¬բեր¬յանի հիվանդանոց: Բժիշկների գնահատմամբ` նրա առողջական վիճակը միջին ծանրության է:

Ձևախախտված ավտոմեքենայում արգելափակված ուղևորը` Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փ/ծ ավագ սերժանտ, 1973 թ. ծնված Սմբատ Գուլքանյանը, մինչև հրշեջ-փրկարարների կողմից ավտոմեքենայից դուրս բերվելը, ստացած վնասվածքներից մահացել է: