ԵՊԼՀ գիտական խորհրդի 49 անդամներից 31-ի գրավոր համաձայնությամբ պահանջվել է հրավիրել գիտական խորհրդի արտահերթ նիստ` ՀՀ ԿԳՆ ապրիլի 17-ին «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի ղեկավար` ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու և պայմանագիրը լուծելու մասին հրամանի և դրա առնչությամբ ստեղծված իրավիճակի քննարկման համար:
PanARMENIAN.Net-ին համալսարանից տեղեկացրին, որ գիտական խորհրդի համաձայնությամբ գիտական խորհրդի այդ արտահերթ նիստը պետք է կայանար այսօր`ժամը 10:00-ին: Սակայն, ՀՀ ԿԳ նախարարության կողմից ԵՊԼՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյան հրահանգել է այն հետաձգել:





