AM
11 Մայիս 2004 - 19:54 AMT

ՆԱՏՕ-Ի ԽՎ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ

Մայիսի 27-ին Բրատիսլավայում կայանալիք ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին Ադրբեջանի պատվիրակությունը մտադիր է բարձրացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Միլլի մեջլիսի փոխխոսնակ, պաշտպանության – անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Զիյաֆեթ Ասքերովին, նստաշրջանի օրակարգում ընդգրկված են Կովկասի իրավիճակին եւ ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր: