AM
26 Ապրիլ 2012 - 12:28 AMT

Ապրիլի 28-ին կնշվի Աստղագիտության օրը

Այս տարի աստղագիտության օրը նշվում է ապրիլի 28-ին: Այն շարժական տոն է և սովորաբար նշվում է ապրիլի կեսերից մինչև մայիսի կեսերն ընկած ժամանակահատվածում և սահմանված է այնպես, որ տեղի է ունենում Լուսնի առաջին քառորդը նախորդող շաբաթ օրը (օրինակ 2011-ին այն մայիսի 7-ին էր):

Հայկական աստղագիտական ընկերությունից հայտնում են, որ այս նախաձեռնությունը սկսվել է 1973թ. Հյուսիսային Կալիֆոռնիայի աստղագիտական ընկերության նախագահ Դագ Բերգերի կողմից, երբ նա բազմաթիվ աստղադիտակներ տեղադրեց հասարակական վայրերում, որպեսզի ցանկացած հետաքրքրվող հնարավորություն ունենար զմայլվել երկնքի գեղեցկությամբ: Ներկայումս այս իրադարձությունն արդեն սատարվում է աստղագիտական մի շարք կազմակերպությունների կողմից:

Աստղագիտության օրը նշվում է ամեն տարի՝ հասարակության և աստղագիտության հետ առնչվող տարբեր մարդկանց և կազմակերպությունների միջև կապն ու շփումներն ամրապնդելու նպատակով:

Հայ սիրող աստղագետները շաբաթ օրը՝ ապրիլի 28-ին՝ ժամը 20:30-22:30-ը, Կասկադ համալիրի վերևի հարթակում տեղադրելու է մի շարք սիրողական աստղադիտակներ, որոնցով բոլոր ցանկացողները կարող են դիտել մոլորակներ, աստղեր, աստղակույտեր և երկնքի այլ հրաշալիքները: