ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինը ողջունել է Հայաստանի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ շփումների վերսկսումը: «Ես երկու կողմերին կոչ եմ անում ներգրավվել իրական երկխոսության մեջ` առկա հակասությունները Սահմանադրության շրջանակներում կարգավորելու համար», -ասել է Վ.Պրյախինը: Նա Հայաստանի իշխանություններին կոչ է արել նաեւ վերանայել վերջին հանրահավաքների ընթացքում ձերբակալված անձանց գործերը եւ շարունակել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի բարեփոխումներին ուղղված ջանքերը: Նրա խոսքերով, դա թույլ կտա բացառել «եվրոպական չափանիշների հետ անհամատեղելի» վարչական կալանքների պրակտիկան:





