AM
13 Մայիս 2004 - 15:10 AMT

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԱԿՏԻՎԱՑՈՒՄՆ ԱՐՄԱՏԱՊԵՍ ՓՈՓՈԽԵԼ Է ԻՐԱՎԻՃԱԿԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ, ԿԱՐԾՈՒՄ ԵՆ ԼՂՀ-ՈՒՄ

Հարավային Կովկասի հակամարտությունների լուծման հարցերում եվրոպական կառույցների ակտիվացումն արմատապես փոփոխել է քաղաքական մթնոլորտը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է ԼՂՀ նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մանվել Սարգսյանը: Նրա խոսքերով, Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ ավանդական աշխարհաքաղաքական մոտեցման դարաշրջանն ավարտվել է եւ միավորված Եվրոպայի քաղաքականությունը այստեղ առկա հակամարտությունների կարգավորման նկատմամբ արդեն հիմնվում է մարդու իրավունքների եւ օրինականության սկբունքների վրա: Միեւնույն ժամանակ, խորհրդականը նշել է, որ «չնայած հակամարտության կարգավորման գործում տեսանելի առաջընթացի բացակայությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբին հաջողվեց լուծել իր կարեւորագույն առաքելություններից մեկը` զինադադարի ռեժիմի պահպանումը»: