AM
14 Մայիս 2004 - 13:19 AMT

ԱՆԿԱՐԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԲԱՐԻԴՐԱՑԻԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

Թուրքիան ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: Այդ մասին մայիսի 12-ին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Նամըկ Թանը իր ամենշաբաթյա ավանդական ասուլիսին: Նրա խոսքերով` Կովկասյան տարածաշրջանը եւ Հայաստանը կարեւոր են Թուրքիայի համար: «Կովկասը հարատեւ պրոբլեմների տարածաշրջան է: Բոլորը պետք է կատարեն իրենց պարտականությունները եւ միայն Թուրքիայի ջանքերը բավարար չեն խնդիրների հաղթահարման համար»,- ասել է թուրք դիվանագետը: