Մայիսի 19-ին Շոթլանդիայում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի խորհրդարանների պաշտոնական ներկայացուցիչների երկօրյա հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն Հարավային Կովկասում առկա հակամարտությունների կարգավորման հնարավորությունները: «Բի-Բի-Սի» գործակալության հաղորդման համաձայն, Շոթլանդիայի խորհրդարանի Համայնքների պալատի Հարավային Կովկասի հարցերով խմբի ղեկավար Էնգուս Ռոբերթսոնը նշել է, որ Էդինբուրգում կայանալիք բանակցությունների ընթացքում հարավկովկասյան երկրների քաղաքական գործիչներին հնարավորություն կընձեռվի քննարկել «այնպիսի թեմաներ, որոնք իրենք չեն կարող քննարկել տանը»: Հանդիպման օրակարգում ընդգրկվել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:





