AM
28 Ապրիլ 2012 - 13:58 AMT

ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի դեսպանին` 2 երկրների հարաբերությունների ամրապնդման աջակցելու համար

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոթրայի հետ, ով ավարտել է ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունը, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը: Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու տարիներին հայ-հնդկական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ կատարած աշխատանքի համար: