AM
15 Մայիս 2004 - 15:22 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ «ԻՏԵՐԱ» ՀՈԼԴԻՆԳԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԱԶԻ ԱՌԱՔՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ «Իտերա» ընկերությունների միջազգային խմբի ղեկավար Իգոր Մակարովը մայիսի 15-ին Մոսկվայում քննարկել են Հայաստան բնական գազի առաքումների հետ կապված իրավիճակը: Ռուսական աղբյուրների համաձայն, Հայաստանի ղեկավարը բարձր է գնահատել «Իտերայի» գործունեությունը Հայաստանում վերջին տարիներին: Ռ.Քոչարյանը նշել է, որ ընկերությունը Հայաստանի վաղեմի եւ հուսալի գործընկերն է էներգետիկ ոլորտում, որը հստակ կատարում է իր պարտավորությունները, ինչպես նաեւ համոզվածություն է հայտնել փոխշահավետ գործընկերության հետագա շարունակման մեջ: