10-նօրյա ընդմիջումից հետո միավորված հայկական ընդդիմությունը վերսկսել է իր գործողությունները: Երեկ երեկոյան Երեւանի կենտրոնում տեղի ունեցած մոտ 6 հազարանոց հանրահավքի ժամանակ ընդդիմության առաջնորդները հայտարարել են, որ առաջիկա մի քանի օրերին հանրահավաքներ են անցկացնելու ամբողջ երկրում` ավելի մեծ աջակցություն ակնկալելով դեպի նախագահի նստավայր ձեռնարկվելիք հաջորդ երթի ժամանակ, որը ծրագրված է մայիսի 21-ին: Նշենք, որ այս հանրահավաքին նախորդել էին իշխանություն-ընդդիմություն բանակցությունների ձախողված փորձերը, որոնք ուղղված էին ստեղծված ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու ելքի որոնմանը: Հինգշաբթի օրը ընդդիմադիրները հրաժարվեցին գնալ իշխող կոալիցիայի ներկայացուցիչների հետ ծրագրված հանդիպմանը` հայտարարելով, որ իշխանությունները ազատ չեն արձակել «քաղբանտարկյալներին» եւ չեն դադարեցրել հանրահավաքների մասնակիցների հետապնդումները:





