AM
17 Մայիս 2004 - 13:50 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԶՈՀՎԱԾ ՌՈՒՍ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՊԱՏՎԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՄԱՏՈՒՌԻ ՕԾՄԱՆԸ

Մայիսի 21-ին Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սերժ Սարգսյանը եւ Սերգեյ Իվանովը կմասնակցեն զոհված ռուս զինվորների պատվին Երեւանում կառուցված մատուռի օծման արարողությանը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հայտնի է դարձել հավաստի աղբյուրներից: Մատուռը կառուցվել է Ռուս ուղղափառ եկեղեցու հարեւանությամբ` «Հայկական էլեկտրացանցեր» ընկերության միջոցներով: Նշենք, որ Ս.Իվանովը Հայաստան կժամանի ԱՊՀ անդամ-երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: