Վրաստանի արտաքին գործերի նախարար Սալոմե Զուրաբիշվիլին մոտ ժամանակներս կայցելի Երեւան: Ինչպես այսօր լրագրողներին է հայտնել Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը, պայմանավորվածությունն այդ մասին ձեռք է բերվել երկու երկրների արտգործնախարարների` նախորդ շաբաթ Սթրասբուրգում կայացած հանդիպման ընթացքում: Վ.Օսկանյանը ասել է, որ հետագայում կկայանա իր պատասխան այցը Թբիլիսի:





