AM
17 Մայիս 2004 - 18:08 AMT

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆԻՍՏ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ

Այսօր Երեւանում մեկնարկել է Տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան աշխատանքային խմբի 8-րդ նիստը: Ինչպես հաղորդել են Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունում, ամերիկյան պատվիրակությունը նիստում ղեկավարում է Եվրոպայի եւ Եվրասիայի օգնության հարցերով համակարգող Կառլոս Պասկալը, իսկ հայկականը` ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: Կողմերը քննարկել են «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամից ամերիկյան օգնություն ստացող երկրների շարքում Հայաստանի ընդգրկման հետ կապված հարցերը: Ամերիկյան կողմը առաջակել է աշխատել աջակցության առաջնային ուղղությունների մշակման վրա` մոտ ժամանակներս Հայաստան ժամանող «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի առաքելությանը դրանք ներկայացնելու նպատակով: Հայ-ամերիկյան աշխտանքային խմբի ուշադրության առանցքում են նաեւ մաքսային եւ հարկային ոլորտներին առնչվող խնդիրներ: Կողմերը քննարկել են նաեւ գյուղատնտեսության եւ գործարարության զարգացման հարցեր: Վաղը, մայիսի 18-ին կքննարկվեն առեւտրին եւ ԱՀԿ-ին Հայաստանի անդամակցությանն առնչվող խնդիրները, մարդկանց անօրինական փոխադրումների եւ փողերի լվացման դեմ պայքարին ուղղված միջոցառումները: