AM
18 Մայիս 2004 - 13:36 AMT

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ԱՄՆ ՄԻ ՔԱՂԱՔԱՑԻ

Մայիսի 17-ի երեկոյան Երեւանի կենտրոնում սպանվել է ԱՄՆ քաղաքացի Ջոշուա Հագլանդը: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի Ոստիկանությունում, 33-ամյա Հագլանդի դանակահարված մարմինը հայտնաբերվել էր Սայաթ-Նովա փողոցի բակերից մեկում: Ոստիկանությունը սպանվածի գործունեության մասին որեւէ տեղեկատվություն չի հաղորդում: Մինչդեռ, որոշ տվյալներով, անգլերեն լեզվի մասնագետ Ջ.Հագլանդն աշխատել է Հայաստանում ԱՄՆ դեսպանտանը: Իր հերթին ամերիկյան դեսպանությունը ձեռնպահ է մնում մեկնաբանություններից: