AM
3 Մայիս 2012 - 06:15 AMT

«Հայկական ժամանակ». «Արատավոր պետությունների» շարքում Հայաստանը զիջում է միայն Ֆիլիպիններին

«Հայկական ժամանակը» գրում է, որ Հայաստանում ազարտային խաղերի պատճառած ֆինանսական կորուստների հանրագումարը կազմում է համախառն ներքին արդյունքի 1.65 տոկոսը: Այս ցուցանիշով Հայաստանը 57 երկրների շարքում երկրորդն է և զիջում է միայն Ֆիլիպիններին:

Այս տվյալները երեկ հրապարակվել են ամերիկյան «Bloomberg» գործակալության` «արատավոր պետությունների» վարկանիշային զեկույցում, որում 57 երկրների թվում Հայաստանը չորրորդն է: Զեկույցում նկատի են առնվում այն գումարները, որոնք կորսվում են խաղադրույք կատարելու և պարտվելու հետևանքով: