Աշխարհահռչակ երգիչ եւ դերասան Շառլ Ազնավուրի ծննդյան 80-ամյակի առթիվ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել նրան: Ինչպես տեղեկացրել են ՀՀ նախագահի մամուլիլի ծառայությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեր ժողովուրդը սիրում է Ձեզ եւ հպարտանում Ձեզանով: Ձեզ դժվար է ավելի մեծ հաջողություններ մաղթել, քան Դուք ունեցել եք Ձեր ստեղծագործական, ինչպես նաեւ հասարակական հարուստ գործունեության ընթացքում: Դուք այն բացառիկ արվեստագետներից եք, որ եղել եւ շարունակում է լինել կուռքը մի քանի սերունդների»:





