Հայաստանի միավորված ընդդիմության հանրահավաքային պայքարի հաջորդ, «արդեն վճռական» փուլը կսկսվի հունիսի 4-ին: Այդ օրից սկսած, ինչպես նախօրեին Երեւանում հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը, Հայաստանի մայրաքաղաքում կսկսվեն բողոքի անընդմեջ ակցիաներ` նստացույցեր, երթեր եւ այլն` մինչեւ իշխանափոխության հասնելը: Իրենց կոնկրետ քայլերի մասին ընդդիմությունը մտադիր է քննարկել մայիսի 24-ին: «Արդարություն» խորհրդարանական խմբակցության քարտուղարի խոսքերով` ընդդիմադիրների աջակիցները շատ ավելի ստվար են, քան հանրահավաքների մասնակիցների քանակն է: Բազմաթիվ են մարդիկ, ովքեր պարզապես սպասում են վճռական գործողությունների կոչի, ասել է նա: Հիշեցնենք, որ ընդդիմության բողոքի զանգվածային ակցիաները շարունակվում են Երեւանում ապրիլի վերջից:





