Ամերիկյան «Comsup Commodities» ընկերությունը 600 հազար դոլարով ձեռք է բերել «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերը: Ինչպես տեղեկացնում է ռուսաստանյան «Ռեգնում» լրատվական գործակալությունը, պայմանագրի համապատասխան ընկերությունը պարտավորվել է երկու տարվա ընթացքում 3,5 մլն դոլարի չափով ներդրումներ կատարել ձեռնարկության տեխնոլոգիական արդիականցման եւ հանքաքարի արդյունահանման ծավալների մեծացման ուղղությամբ: Ձեռնարկությունը նախատեսում է մինչեւ տարվա վերջ հասնել իր հզորությունների 100%, իսկ դա ենթադրում է 2,5 մլն տոննա հանքաքարի արդյունահանում` անցյալ տարվա 2,3 մլն տոննայի դիմաց:





