Աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ակտիվ քարոզարշավի շարունակման պայմաններում Թուրքիայի համար չափազանց դժվար է քայլեր ձեռնարկել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Ըստ թուրքական ԶԼՄ-ների, այդ մասն նախօրեին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը` պատասխանելով Անկարայում լրագրողների հարցերին: «Մեր քաղաքականության նպատակը աշխարհում շատ բարեկամ ունենալն է», – հայտարարել է Թուրքիայի վարչապետը, ավելացնելով, որ եթե հայերը ցեղասպանության հարցը թողնեին պատմաբաններին, Անկարայի «գործը հեշտ կլիներ»: «Դժվար է գործ ունենալ մի երկրի հետ, որը, մինչ օրս օրակարգում պահելով այդ հարցը, փորձում է ապագա կառուցել», – ասել է Էրդողանը:





