«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որով փորձել է հերքել թերթի երոկվա համարում հրապարակված ընտրողների թվի մասին տեղեկատվությունը: Ըստ հրապարակման, Հայաստանում առկա ընտրողների թիվն առնվազն 2 միլիոն 300 հազար է: Այս թիվը հիմնավորելու համար Միգրացիոն ծառայությունն օգտվել է ԱՎԾ տարբեր ցուցանիշներից: «Բայց ամբողջ հմայքն այն է, որ ԱՎԾ-ի ցուցանիշների հիմքում շատ դեպքերում ընկած են հենց նույն այդ Միգրացիոն ծառայության տրամադրած ակնհայտ կեղծ ցուցանիշները` մասնավորապես արտագաղթի ծավալների վերաբերյալ»,- գրում է «Հայկական ժամանակը»:





