AM
4 Մայիս 2012 - 08:56 AMT

Եվրոպա-Հայաստան խորհուրդ. Տվեք ձեր ձայնը միայն լավ քաղաքականության դիմաց

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության համակարգող Մայքլ Քեմբեքը, ընթերցեց հայտարարությունը, որտեղ ասվում է, որ մայիսի 6-ի ընտրությունները Հայաստանի կառավարության, ընդդիմության, ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության դերակատարների պարտականությունն է ապահովել, որ մայիսի 6-ի ընտրությունները նշանավորվեն դեպի Հայաստանի խոստումնալից ապագան քայլով:

«Այս ընտրությունները միայն նոր պատգամավոր ընտրելու օր չեն: Դա ազգային կարևորություն ունեցող իրադարձություն է:

Անկազմակերպ և ոչ ժողովրդավարական ձևով անցկացված ընտրությունները կթուլացնեն ողջ երկիրը, այն դեպքում, երբ լավ կազմակերպված ընտրությունները կամրապնդեն երկիրը և աճի ու զարգացման հնարավորություններ կընձեռեն: Հայաստանը մեծապես հաղթահարել է 2008 թվականի մարտի ճգնաժամը: Հայաստանը դեռևս լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած և հետևաբար ուժեղ և փորձառու նոր խորհրդարանականների կարիք ունի: Ձեր քվեն կարող է վճռորոշ լինել Հայաստանի ապագայի համար: Ուստի մենք կոչ ենք անում ընտրողներին լինել ակտիվ, կուսակցությունների ծրագրերի և նրանց քաղաքական գործիչների հմտությունների մասին տեղեկատվություն ձեռք բերել և ամենից գլխավորը, քվեարկել: Նրանք, ովքեր չեն քվեարկում, հետո չպետք է բողոքեն քաղաքականությունից: Նրանք, ովքեր քվեարկում են, կերտում են Հայաստանի ապագան: Ոմանց առաջարկվել է սնունդ, նոր ճանապարհներ, վերանորոգված մանկապարտեզ կամ պարզապես գումար իրենց ձայնի դիմաց: Տվեք ձեր ձայնը միայն լավ քաղաքականության դիմաց : Միայն լավ քաղաքականությունն է ի վիճակի տալ այս ամենը, և դրա համար Հայաստանն ունի ձեր ձայնի կարիքը: Մենք՝ ՀԵԽ, և Եվրոպան առհասարակ, կհետևենք Հայաստանին և կձգտենք տոնել ժողովրդավարության այս օրը ձեզ հետ»,-ասվում է Հայաստանի եվրոպացի բարեկամների հայտարարության մեջ: