Հայաստանը շահագրգռված է պարսկական ծոցի երկրների հետ համագործակցության ակտիվացման մեջ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն` ընդունելով այսօր Հայաստանում Կատարի դեսպան Սալեհ Իբրահիմ ալ-Կուարի (նստավայրը` Թեհրան) հավատարմագրերը: Ինչպես տեղեկացրել են հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունում, հանդիպման ընթացքում կողմերը նշել են 2002 թվականին Հայաստանի նախագահի Կատար պաշտոնական այցից հետո երկու երկրների փոխհարաբերությունների որակապես նոր մակարդակը: Անդրադառնալով տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարներին` դեսպանն ընդգծել է իր երկրի շահագրգռվածությունը Հայաստանի սննդի եւ շինարարության արդյունաբերությունների ոլորտում փոխգործակցության մեջ:





