AM
4 Մայիս 2012 - 08:59 AMT

Գորիս-Երևան ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել. Կան զոհեր

Ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 3-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «Օպել Սինտրա» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Երևան ճանապարհի 9-րդ կմ-ին բախվել է «ԿրԱԶ-256» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին: Պատահարի հետևանքով «Օպել Սինտրա»-ի վարորդը՝ 1967 թ. ծնված Ժիրայր Սարգսյանը, տեղում մահացել է, ուղևորներից մեկը՝ 1989 թ. ծնված Արման Խաչատրյանը, գիտակցության չգալով մահացել է հիվանդանոցում, իսկ մյուս 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն: