AM
4 Մայիս 2012 - 10:27 AMT

Մայիսի 7-ին կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ փողոցների ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունից PanARMENIAN-ին տեղեկացրել են, որ վերանորոգման աշխատանքների հետ կապված, մայիսի 7-ին ժ. 10.00-24.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռադիշչև, Բուսաբանական, Ռուբինյանց փողոցների, Մյասնիկյան պողոտայի, Էմինեսկու փ. 1, 2 շենքերի, Դ.Անհաղթի փ. 6-18, 23 շենքերի, Գոգոլի փ. 1-9 շենքերի և 1-90 առանձնատների, Ռայնիսի փ. 1-68, Շովրոյան և Նորաշխարհյան փողոցների առանձնատների, Ուլնեցու փողոցի ռեստորանային համալիրների, գունավոր տպարանի, հանրակացարանի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: