AM
4 Մայիս 2012 - 12:35 AMT

Արամ Սարգսյանը վստահ է, որ ՀԴԿ-ն լուրջ ընտրազանգված է ձեռք բերել

«Շատ լուրջ իրադարձության առջև ենք կանգնած, ընտրությունների արդյունքում որոշվելու է Հայաստանի ապագան»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանը: Ըստ նրա, ինչքան էլ խաղաղ անցավ նախընտրական քարոզարշավը, ներքին ինտրիգը շատ ավելի մեծ է: Նա նաև չբացառեց, որ մայիսի 7-ը կլինի ընդվզումների օր:

ՀԴԿ առաջնորդը կարծում է, որ քարոզարշավի իբր քաղաքակիրթ մթնոլորտը իրականում ոչ մի արատ չի վերացրել• «Պարտադրանքը, ընտրակաշառքի բաժանումը միևնույնն է առկա էին նաև այս ընտրություններում»: «Չենք ահազանգում, մենք օպեր չենք, որ մեկի ձեռքից բռնենք տանենք հանձնենք ոստիկանությանը կամ դատախազությանը»,-ասաց Արամ Սարգսյանը: Ըստ բանախոսի` այն կուսակցությունները, որ հայտարարում են, թե պատրաստ են կոալիցա կազմել՝ ՀԱԿ-ը ՀՅԴ-ն, նաև ԲՀԿ-ն, անտեսում են քաղաքական գծի սկզբունքը• «Խոսքը նրա մասին է, թե ինչպես կարելի է վերցնել իշխանությունը»:

«Մենք չենք հեռացել գաղափարական տեսակետից և դրանով շատ հպարտ ենք: Իրոք ձեռք ենք բերել լուրջ ընտրազանգված: Համոզված եմ, որ այդ ընտրազանգվածը բավական մեծ զանգված է, և այդ տեսակը անհրաժեշտություն է՝ մարդիկ որոնք անկաշառ են, ինքնուրույն են մտածում ու չեն հայտարարում, թե փող չունեք՝ ձեր ժամանակը չի>>: