AM
26 Մայիս 2004 - 15:15 AMT

ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԼԻՈՆԻ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԸ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հրավերով մայիսի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կժամանի Լիոնի արքեպիսկոպոս Ֆիլիպ կարդինալ Բարբարեն: Հնգօրյա այցի ընթացքում կարդինալը կայցելի հայկական սրբավայրեր, հանդիպումներ կունենա ուսանողության եւ աշակերտության հետ: Արքեպիսկոպոսը կայցելի նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամլիր եւ ծաղկեպսակ կդնի հուշարձանին: