ԱՄՆ շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորմամբ: Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանում ամերիկյան դեսպան Ռինո Հարնիշը` Բաքվի համալսարանի ուսանողության հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Նրա խոսքերով` այդ հակամարտությունն «իր մեջ կրում է պատերազմի վերսկսման սպառնալիք, եւ այդ պատճառով ամերիկյան կառավարությունը ջանք չի խնայում խաղաղ ճանապարհով արդարացի լուծման հասնելու համար»: Ընդսմին, ամերիկյան դեսպանը հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Մուրթուզ Ալեսքերովի անհիմն մտահոգության մասին, որը նախօրեին հայտարարել էր «Լեռնային Ղարաբաղի զավթված տարածքում ամերիկյան ընկերությունների անօրինական գործունեության մասին»: «Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ը ներդրումներ չի արել Լեռնային Ղարաբաղում»,- ընդգծել է դիվանագետը:





