Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հաջորդ` երրորդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 20-ին Պրահայում: Այդ մասին այսօր հաղորդել են Ադրբեջանի ԶԼՄ-ները: Նոր հանդիպման անցկացման մասին նախարարները պայմանավորվել են մայիսի 12-13 Սթրասբուրգում կայացած վերջին բանակցությունների ընթացքում:





