AM
26 Մայիս 2004 - 19:11 AMT

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 1,5 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

Երեւանի դատարանն այսօր 1,5 տարվա ազատազրկման է դատապարտել Լուսակերտի բնակիչ, 24-ամյա Էդգար Առաքելյանին, որին ձերբակալվել էր ապրիլի 13-ի գիշերը Հայաստանի խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության հանրահավաքը ցրելու ժամանակ: Առաքելյանին ներկայացված էր «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» մեղադրանք: Քրեական գործը հարուցվել էր այն բանից հետո, երբ հեռուստատեսությամբ ցուցադրվել էին հանրահավաքը պատկերող կադրերը, որտեղ մեղադրյալը պլաստմասե շշով հարվածել էր ոստիկանին: Երեկ դատարանում Էդգար Առաքելյանն ընդունել է իր մեղքը` ընդսմին նշելով իր անտեղյակ լինելու մասին, թե հարվածում է օրենքի ներկայացուցչին: Բացի այդ, նրա խոսքերով` այդ ժամանակ արցունքաբեր գազ էին փչել ու հարվածել դեմքին, այնպես որ նրա պատասխան հարվածը բնազդաբար էր ստացվել: Դատավճռի հրապարակումից հետո Առաքելյանի դատապաշտպան Թադեւոս Ալեքսանյանը հայտարարել է, որ իրենք բողոքարկելու են դատավճիռը վճռաբեկ դատարանում: