AM
5 Մայիս 2012 - 13:29 AMT

Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում ԼՂՀ պաշտպանության բանակի համար պատարագ են մատուցել

Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից PanARMENIAN.Net-ին հայտնում են, որ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այսօր Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում ներկա է գտնվել ԼՂՀ պաշտպանության բանակի համար մատուցված սուրբ պատարագին:

Միջոցառմանը մասնակցել են նաև ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ՊԲ բարձրագույն հրամկազմը և զինծառայողներ: