AM
6 Մայիս 2012 - 12:30 AMT

Հրդեհ. Փրկարարները այրվող տնից դուրս են բերել 75 տարեկան, անձը չպարզված տղամարդու դի

Մայիսի 6-ին՝ ժամը 15.22-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Բուզանդի փողոցի թիվ 30 տանը ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները այրվող տնից դուրս են բերել 75 տարեկան, անձը չպարզված տղամարդու դի:

ԱԻՆ-ը խոստանում է տրամադրել հավելյալ տեղեկատվություն: