AM
1 Հունիս 2004 - 14:05 AMT

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԸ, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ԵՆ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԲԱՑՄԱՄԲ

Եվրոպական ներդրողները, ինչպես նաեւ Թուրքիայի ու Ռուսաստանի կառավարությունները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերագործարկման ուղղությամբ: Այդ մասին տեղեկացրել է Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան երկաթուղային վարչությունում հանդիպման ժամանակ` ներկայացնելով այդ գերատեսչության նոր ղեկավար Դավիդ Օնոպրիշվիլուն: Ընդսմին Ժվանիան նշել է Աբխազիայի տարածքով Տրանսկովկասյան երկաթուղու վերաբացման շուրջ բանակցություններ սկսելու հնարավորությունը` վրացի փախստականների Աբխազիայի Գալի շրջան վերադառնալու պայմանով: Նշենք, որ ներկայումս փակ աբխազական հատվածը երկաթուղային հաղորդակցության միակ կապն է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ: