Թերթը գրում է, որ երեկ Շենգավիթում լուր է տարածվել, թե մայիսի 6-ին Չարբախի շենքերից մեկում փող բաժանելու կասկածանքով բռնվել է թաղում հայտնի քրեական հեղինականություն Բլդին, «որի իսկական անունն Աշոտ է, իսկ ազգանունը վաղուց մոռացվել է: Վերջին 5 տարիների բոլոր ընտրություններում նա «աշխատել է» Հանրապետականի օգտին, սակայն մայիսի 6-ի ընտրություններից երկու օր առաջ անցել է ԲՀԿ-ի կողմը:» Չարբախի բնակիչները «Հրապարակ»-ի թղթակցին պատմել են, որ Բլդին գնալուց առաջ հասցրել է փող վերցնել ՀՀԿ-ից և ցուցակագրել ընտրողներին` մեկ ձայնի դիմաց խոստանալով 15 հազար դրամ: Սակայն հետագայում հանրապետականների հետ համաձայնության չգալու պատճառով իր խոստումը չի կատարել: Վերջիններս էլ իրենց «քցված համարելով, բռնել են տվել Բլդիին:» Նույն տեղամասում ինքնառաջադրված թեկնածու Գոհար Վեզիրյանը «Հրապարակ»-ին պատմել է, որ Բլդիի դեմ ինքն է բողոք ներկայացրել ոստիկանություն, քանի որ ահազանգ էր ստացել, որ վերջինս ինքնակաշառք է բաժանել: Ոստիկանությունից Վեզիրյանին պատասխանել են, որ «ինքն անձամբ պետք է գա և բողոք գրի»:





