AM
1 Հունիս 2004 - 19:01 AMT

ՀՈՒՆԻՍԻ 18-19-Ը ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՊԿ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ

Հունիսի 18-19-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը: Այդ մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության նախարար, Ազգային անվտաանգության քարտուղար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով` գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում են ՀԱՊԿ երկրների պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների հանդիպումները: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ են` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը: