Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան և Լուկաշին թաղամասերի, Գր. Զոհրապ, Չուխաջյան փողոցների, Հասրաթյան 25/3, 25/4 շենքերի, Սպանդարյան կայարանի, Մերձավան գյուղի, Հաղթանակ թաղամասի վերին հատվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը կդադարեցվի մայիսի 10-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 11-ը ժամը 10.00-ը։ Այս մասին հաղորդում է «Երևան Ջուր» ընկերությունը` հայցելով սպառողների ներողամտությունը։





