Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը հայտարարել է, որ ինչպես բուն ընտրարշավը, այնպես էլ ընտրությունները բավականին հետաքրքիր անցան: Իսկանդարյանը մի քանի հատկանիշներով առանձնացրեց անցած ընտրությունները. 1. Ընտրություններն աչքի ընկան ուժեղ մրցակցությամբ:
Մրցակցությունը գնում էր ոչ թե իշխանությունների ու ընդդիմության միջև՝ պայքարը գնում էր երկու ընդդիմադիր կուսակցությունների՝ ՀԱԿ և «Ժառանգության» միջև, ինչպես նաև իշխանական կուսակցությունների միջև՝ ՀՀԿ և ԲՀԿ: 3. ԶԼՄ-ներն աննախադեպ ազատ էին իրադարձությունների լուսաբանման հարցում: Բոլոր կուսակցություններին արտահայտվելու հնարավորություն է տրվել և լուսաբանումը մամուլում ընթացել է չեզոք մթնոլորտում: 4. Ընտրարշավը հիմնված էր ոչ թե գաղափարների, այլ տեխնոլոգիաների պայքարի վրա: Ընտրողներին գրավում էին վարչական ռեսուրսի կիրառմամբ, ինչպես նաև «նվերներով», ինչպես դա բնութագրվեց ԵԱՀԿ զեկույցում, հայտարարել է Իսկանդարյանը: Նման նվերներ են փողոցների ասֆալտապատումը և ընդհանուր առմամբ վերանորոգման աշխատանքները, ինչպես նաև , օրինակ, տրակտորներ բաժանելը և այլն: Այն կուսակցությունները, որոնք օգտագործեցին գաղափարական պայքարը, տանուլ տվեցին ընտրություններում:
Բացի այդ, որպես առանձին փաստ Իսկանդարյանը նշեց այն հանգամանքը, որ կուսակցությունները ձեռնպահ մնացին ի սկզբանե արդյունքները ժխտելուց, կեղծարարությունների մասին պարտադիր հայտարարություններից: Ինչ վերաբերում է տեխնիկական խնդիրներին, ապա դրանք նպաստեցին անվստահության աճին իշխանությունների հանդեպ այն պարագայում, երբ այդ վստահությունն առանց այդ էլ այնքան էլ բարձր չէր:





