AM
8 Մայիս 2012 - 13:31 AMT

«ԱրմենՏել»-ն անցկացնում է «Մեր հաղթանակների պատմությունները» թեմայով տոնական մրցույթ

«ԱրմենՏել» ՓԲԸ հայտարարում է «Մեր հաղթանակների պատմությունները» թեմայով մրցույթի անցկացման մասին, որը նվիրված է Հայրենական Մեծ Պատերազմում և Արցախում տարած հայ զինվորների հաղթանակներին: Ընկերությունից հայտնում են, որ մրցույթի նպատակն է բարձրացնել հայ երիտասարդ սերնդի իրազեկվածությունը, ծանոթացնել նրանց հայ ժողովրդի պատմության փառապանծ էջերին, Հայրենական Մեծ Պատերազմում և Արցախում հայ զինվորների տարած հաղթանակներին: «Մեր հաղթանակների պատմությունները» խորագրով մրցույթը հնարավորություն կտա երիտասարդ սերնդին հասարակության ավելի լայն շերտերին ներկայացնել պատմություններ` մեր վետերանների գործած սխրանքների, հաղթանակների, նրանց պարգևերների կամ պարզապես վերջիններիս կյանքից հետաքրքիր դրվագների մասին», – նշել է «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

«Մեր հաղթանակների պատմությունները» թեմայով մրցույթն անցկացվում է Facebook սոցիալական ցանցի ընկերության Beeline Armenia պաշտոնական էջում: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2012թ-ի մայիսի 11-ն ուղարկել հեղինակային հարցազրույց ազատագրական պատերազմների վետերանի: Հարցազրույցները պետք է լինել տեսահոլովակի տեսքով` տեղադրված համացանցում կամ տեքստային: Անհրաժեշտ է, որ հարցազրույցի հեղինակը լուսանկարվի վետերանի հետ և տեքստին կից ուղարկի նաև այդ լուսանկարը:

Մրցույթի հաղթող կճանաչվի այն աշխատանքը, որը կհավաքի ամենաշատ Like ընկերության պաշտոնական էջի երկրպագուներից: Մրցույթն ավարտվում է մայիսի 18-ին, իսկ հաղթողն «ԱրմենՏել» ընկերությունից կստանա որպես մրցանակ պլանշետային համակարգիչ Samsung GT-P6200: