AM
8 Մայիս 2012 - 15:04 AMT

Ալեքսանդր Իսկանդարյան. Նոր խորհրդարանում կլինի ոչ մեկ կոալիցիա

«Այժմ խորհրդարան անցած կուսակցությունների միջև քննարկումներ են ընթանում կոալիցիաներ ձևավորելու առիթով»,- հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով, հենց դրա հետ է կապված կուսակցությունների լռությունը, որը շարունակվում է մեկ օրից ավել: Ի սկզբանե, բոլոր 5 կուսակցությունների դիրքորոշումը եղել է հնարավորինս շատ ձայներ հավաքելը: Միայն դրանից հետո նրանք սկսել են մտածել կոալիցիաների և համագործակցության մասին:

Ենթադրվող կոալիցիաների վերաբերյալ հարցերն առայժմ բաց են մնում, հայտարարել է Իսկանդարյանը: Քաղաքագետը նշել է, որ իր առաջ այն հարցն է կանգնած, թե «կառաջարկի ՀՀԿ-ն «Բարգավաճ Հայաստանին» մտնել կոալիցիայի մեջ, այլ ոչ թե այն հարցը, թե կմտնի նա արդյոք»: Նա հայտարարել է, որ կոալիցիայի մեջ անկասկած կմտնեն ՀՀԿ-ն և «Օրինաց երկիրը», դեռ հարց է, թե նրանց ով կմիանա, բայց ամենայն հավանականությամբ խորհրդարանում կլինի ոչ մեկ կոալիցիա: