AM
10 Մայիս 2012 - 05:35 AMT

«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Կարեն Ավագյանը հրապարակի փուչիկների հետ

«Ժողովուրդը» փորձել է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանից պարզել՝ արդյոք նա իր մեղքի բաժինը չունի մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած փուչիկների պայթյունի մեջ, և ընդհանրապես, հնարավո՞ր է՝ պայթյունի հետևանքով պատգամավորի մանդատ չստանա: «Ես չեմ կարծում, որ դա որևէ առնչություն ունի իմ անձի հետ»,- թերթի հետ զրույցում հավաստիացրել է Ավագյանը:

Թերթը գրում է, որ իրենց տեղեկությունների համաձայն՝ օրերս փուչիկների մեջ գազ լցնող կազմակերպություններից մեկի ներկայացուցիչները կանչվել են ՀՀ ոստիկանություն: Պարզվել է, որ այդ կազմակերպությունը նման գործունեությամբ զբաղվելու արտոնագիր չունի: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը թերթի հետ զրույցում տեղեկացրել է, որ փուչիկներ տեղափոխող և պայթեցնող անձինք հայտնի են, սակայն նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ այդ տեղեկատվությունը դեռևս չի հրապարակվի: