AM
3 Հունիս 2004 - 19:07 AMT

ԱՄՆ-Ն ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՋԱՆՔԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Սթիվեն Մաննը այսօր քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը: Ինչպես հաղորդել են երկրի ղեկավարի մամլո ծառայությունում, ամերիկացի դիվանագետը, որը Երեւան է ժամանել Բաքվից, Հայաստանի նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած հանդիպումների մասին: