AM
10 Մայիս 2012 - 07:54 AMT

Շուշիի «Հին այգում» կազմակերպվել է Ժողովրդական տոնախմբություն

Մայիսի 9-ին Շուշիի «Հին այգում» (Շուշիի բերդի հարակից տարածքում) ազատագրման 20-ամյակին նվիրված Ժողովրդական տոնախմբություն է կազմակերպվել: ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված տոնախմբությունը ուղեկցվել է հայկական երգ ու պարով: Առանձին տաղավարներում ներկայացվել է արցախյան մշակույթը:

Առանձին տաղավար է ունեցել նաև «Նարեկացի» արվեստի Միության Շուշիի կենտրոնը, որտեղ ներկայացվել են կենտրոնի գեղանկարչության, մանրանկարչության, արտթերապիայի, ասեղնագործության, փայտագործության ու լուսանկարչության խմբակների սաների աշխատանքները: