AM
4 Հունիս 2004 - 13:41 AMT

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԵԱՀԿ ԽՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԿԱՅՑԵԼԻ ԵՐԵՎԱՆ ԵՎ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ

Այսօր սպասվում է Լեռնային Ղարաբաղի հարցերով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի այցը Հայաստան: Ինչպես տեղեկացրել են ՀՀ խորհրդարանի մամուլի ծառայությունից, այցի ընթացքում կկայանան Լենմարկերի հանդիպումները Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամների հետ: Հունիսի 5-ին Լենմարկերը կմեկնի Ստեփանակերտ, որտեղ հանդիպումներ կանցկացնի Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ: