Այսուհետ ապրիլի 5-ը Հայաստանում կնշվի որպես Բնապահպանի օր: Որոշումն այս մասին ընդունվել է Հայաստանի կառավարության երեկ կայացած նիստում: Ինչպես տեղեկացրել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունում, նաեւ որոշում է ընդունվել այն մասին, որ այսուհետ ապրիլի առաջին կիրակին կնշվի որպես Երկրաբանի օր, իսկ մարտի 23-ը` Օդերեւութաբանի օր:





