AM
4 Հունիս 2004 - 16:33 AMT

ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ ՄԻԱՆՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ՋԱՆՔԵՐԻՆ

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը (ԽՎ) եվրոպական այլ կառույցների հետ մեկտեղ կարող է բարենպաստ մթնոլորտ ստեղծել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: Այդ մասին հայտարարել է այսօր Երեւան ժամանած Լեռնային Ղարաբաղի հարցերով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը` Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպման ժամանակ: Շվեդ խորհրդարանականը տեղեկացրել է, որ այս անգամ մտադիր է ճանաչողական այց կատարել Լեռնային Ղարաբաղ: