AM
4 Հունիս 2004 - 18:15 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ավելի վաղ ընդունված` Ռուսաստանի պետունեցվածքի կառավարման գործակալությանը հարկային արտոնություններ տրամադրելու մասին օրենքը, տեղեկացրել են Հայաստանի ղեկավարի մամուլի ծառայությունից: Հարկն առաջացել է Հրազդանի ՋԷԿ-ի բազայի վրա ստեղծված «Հրազդանի էներգետիկ ընկերություն» ՓԲԸ հիմնադիր կապիտալի ավելացման ուղղությամբ ռուսաստանյան կողմի իրականացրած ներդրումների արդյունքում: Ինչպես պարզաբանում է «Արմինֆո» գործակալությունը, օրենքն ազատում է Գործակալությանը ավելացրած արժեքի համար հարկից` 6,2 մլն դոլարի չափով: Ընթացիկ տարվա սկզբին 31 մլն դոլար գնահատված Հրազդանի ՋԷԿ-ը փոխանցվել է ՌԴ-ին որպես սեփականություն` Ռուսաստանին Հայաստանի պարտքի մարման դիմաց: