AM
10 Մայիս 2012 - 14:07 AMT

Հայտնի է դարձել «Դարձիր Կաննի աստղերից մեկը» մրցույթի հաղթողը

Հայտնի է դարձել «Դարձիր Կաննի աստղերից մեկը» Facebook-յան մրցույթի հաղթողը: Orange-ի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանի տեղեկացմամբ` դա Երևանում բնակվող 20-ամյա Սարգիս Բաղդասարյանն է, նա գրել էր ստատուս հետևյալ բովանդակությամբ. «ԿԱՆՆ. Կինոարվեստը հավերժացնող, հանճարների օրրան և միշտ երիտասարդ՝ ինչպես նրա ոսկեփայլ արմավենին: Իսկ Orange-ը` իմ երազանքներն իրականացնելու, ոգեշնչելու, և կինոյի այդ հեքիաթային շքահանդեսին ներկա լինելու միակ հնարավորություն ընձեռողը»:

Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան այսօր Սարգիս Բաղդասարյանին է հանձնել բաղձալի մրցանակը` Կաննի միջազգային կինոփառատոնին որպես պատվավոր հյուր մասնակցելու ուղեգիր երկու անձի համար: Սարգիսը Կաննում կլինի մայիսի 24-ին:

Ապրիլի 27-ից մինչև մայիսի 7-ը Orange-ի ձայնային և ինտերնետ ծառայությունների բոլոր բաժանորդները հնարավորություն ունեին ձեռք բերելու Կաննի միջազգային կինոփառատոնին որպես պատվավոր հյուր մասնակցելու ուղեգիր երկու հոգու համար: Դրա համար պարզապես անհրաժեշտ էր մասնակցել Facebook-ում Orange-ի էջում կազմակերպված «ստատուսների» յուրօրինակ մրցույթին և դառնալ լավագույն ստատուսի հեղինակը: Ամենաշատ Facebook-քվեներ (like-եր) հավաքած տասը ստատուսները ներկայացվել են Orange-ի ժյուրիին, որն էլ ընտրել է դրանցից լավագույնը:

Մրցանակի հանձնման արարողությանը ներկա մյուս մանսակիցներն, ովքեր հայտնվել էին ամենաշատ քվե ստացած տասնյակում, ստացել են անակնկալ նվեր Orange-ի և «Մոսկվա» կինոթատրոնի կողմից. երկու հոգու համար կինոյի բաժանորդագրություն վեց ամսով:

Մրցույթին մասնակցել է 176 մասնակից, որոնք միասին հավաքել են 13,088 քվե-like, որից միայն 7,670-ը` լավագույն տասնյակը: