«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ երեկ Խորհրդարանական ընտրություններից հետո կայացել է կառավարության առաջին նիստը` պատգամավոր նախարարների– մասնակցությամբ։ «Տաղտուկ նիստի տպավորիչ մասն այն էր, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, ինչպես նաև քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը չէին ամրցացրել իրենց կուսակցական նշանները։ Ի դեպ, մեր տեղեկություններով, այս օրերին հատկապես անտրամադիր է ԲՀԿ–ական Վարդան Վարդանյանը։ Ասում են` նա ողջ օրը ենթականերից փորձում է ճշտել, թե ինչ լուրեր գիտեն իրենց` ԲՀԿ–ականների հետագա պաշտոնավորման վերաբերյալ»,– գրում է օրաթերը։





