«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ այս տարվա անցած չորս ամիսներին Հայաստանի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել և չի վերադարձել ավելի քան 50 հազար ուղևոր։ «Հայկական ժամանակի» տեղեկացմամբ, այս տվյալը երեկ հրապարակել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։
«Անցած տարվա նույն ամիսներին ինքնաթիռով մեկնած և չվերադարձած ուղևորների թիվը եղել էր 44 հազար 900։ Այս թիվն անցած տարվա համեմատ աճել է ավելի քան 11 տոկոսով։ Հիշեցնենք, որ չնայած արտագաղթի ահագնացող ցուցանիշներին, ընտրացուցակներում ընդգրկված և իշխանության օգտին քվեարկած քաղաքացիների թիվն «աճում» է»,– գրում է պարբերականը։





